News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված   հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երկու անձի մեղադրանք է առաջադրվել:

2019 թվականի հուլիսի 4-ին՝ ժամը 02:00-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1989թ. ծնված տղամարդ՝ մեջքի շրջանի փափուկ հյուսվածքների բազմաթիվ քերծվածքների, ճակատային, ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ: 

Նույն օրը բուժօգնության դիմած քաղաքացին հաղորդում եւ բացատրություն է տվել այն մասին, որ սույն թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, բռնության է ենթարկվել 1990թ. ծնված երիտասարդի եւ նրան ուղեկցող երեք այլ անձանց կողմից, իսկ հուլիսի 4-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, նույն երիտասարդը թվով 10 անձանց հետ իրեն եւ ընկերոջը ծեծի են ենթարկել, սպանության սպառնալիքներ տալով շորթմամբ պահանջել առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի եւ 118-րդ հոդվածի հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում:  30-ամյա տղամարդը եւ նրա ընկերը ճանաչվել են տուժող:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական եւ դատատեսաձայնագրային փորձաքննություններ, կատարվել առերեսումներ:

Օբյեկտիվ քննությամբ պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը, շորթմամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, վախեցնելու, կամքը ճնշելու նպատակով, 2019թ. հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում բռնություն է գործադրել 30-ամյա տղամարդու նկատմամբ, որից հետո նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երեւանի  սրճարաններից մեկում կրկին հանդիպել է նրա հետ եւ պահանջել վճարել առանձնապես խոշոր չափի գումար:

Մերժում ստանալով՝ 28-ամյա երիտասարդը զանգահարել է տուժողին եւ հանդիպման կանչել Երեւան քաղաքի ռեստորաններից մեկում: Հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաեւ այլ անձինք, երիտասարդը, տուժողի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, շարունակել է պահանջել առանձնապես խոշոր չափի գումարը՝ մի խումբ անձանց հետ դարձյալ բռնություն գործադրելով 30-ամյա տղամարդու եւ վերջինիս հետ հանդիպման գնացած նրա ընկերոջ նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1990թ. ծնված երիտասարդին եւ նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ