News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 21
USD
475.9
EUR
527.39
RUB
7.13
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Մեկնարկել են  Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքները

Մեկնարկել են  Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 53+000-կմ 72+000 առանձին հատվածների (կմ53+000-կմ 54+000,կմ57+000կմ58+000,կմ65+400-կմ66+600 եւ կմ69+900-կմ72+000) միջին նորոգման աշխատանքները:

Ներկայումս աշխատանքներն  իրականացվում են կմ53+000-կմ54+000 հատվածում (Տառերի պուրակի մոտով անցնող ճանապարհահատված)՝  «Լիլիթ-87» ՍՊԸ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում  կատարվում է փոսերի նորոգում, հարթեցնող շերտի եւ մանրաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Աշխատանքների ընթացքին հետեւում է «Հայավտոճան»  ՊՈԱԿ-ի պատասխանատու ներկայացուցիչը:

Անվտանգ եթեւեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը եւ հորդորում ենք պահպանել երթեւեկության կանոնները:

Մեկնարկել են նաեւ Տաթեւի խաչմերուկից դեպի Սիսիան ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները:

Աշխատանքներն  իրականացվում են «Ոսմար» ՍՊԸ  ընկերության կողմից`  Մ2 Երեւան- Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի  կմ 219+800-կմ 228 հատվածում (Տաթեւի խաչմերուկից դեպի Սիսիան ճանապարհահատված): «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանի հանձնարարականով՝  նշված  ճանապարհահատվածում իրականացվող  աշխատանքներին հետեւում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի պատասխանատու ներկայացուցիչը:

Վերոնշյալ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում  են  փոսերի նորոգման, հարթեցման եւ նոր շերտի ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:

Անվտանգ եթեւեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաներով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը եւ հորդորում ենք պահպանել երթեւեկության կանոնները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հույս ունեմ՝ այս աշխատանքները տեսանելի են. Փաշինյանը ներկայացրել է լայնածավալ ասֆալտապատման աշխատանքները
Բացի դրանից հիմնանորոգվում են Վանաձոր-Ալավերդի ճանապարհը, ինչպես նաեւ Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի երկու կամուրջները…
«Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթեւեկության համար
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով...
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար…
Ընթանում են Մ7 - Մեծ Պարնի - Ծաղկաբեր 6.85 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները
Շինարարական աշխատանքներն այստեղ մեկնարկել են այս տարվա հունիսին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2020թ. Ապրիլին...
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավորապես սահմանափակել կցորդով եւ կիսակցորդով բեռնատարների հոսքը Գուգուտի-Գոգավան անցակետով
Հաշվի առնելով ամառային շրջանում զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը եւ ապրանքների ծավալների աճը...
424 կմ երկարությամբ ճանապարհահատվածների վրա տեղադրվել է 3892 ճանապարհային նշան. ՏԿԵ
Ճանապարհային նշանների տեղադրման վայրերը կազմվել են նախագծային կազմակերպության կողմից եւ համաձայնեցվել ճանապարհային ոստիկանության հետ...