News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի  գործով հերթական դատական նիստը։

Նշենք որ Մանվել Գրիգորյանին այս անգամ էլ դատարան չեն բերել

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրվորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Հնդկաստանում տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով  10 մարդ է զոհվել
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանի շրջանում...
Ամենաշատ