News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 22
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սեւանա լճին: «Տնտեսությունում կլիմայի» ներդրմանը եւ կայուն զարգացման նպատակների իրականացման համատեքստում էներգետիկ արդյունավետությանը նվիրված համաժողովին  ելույթ ունենալով այս մասին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Միջոցառումն անցկացվել է Կայուն զարգացման հարցով բարձր մակարդակի քաղաքական համաժողովի շրջանակում:

Ավինյանի խոսքով՝ կլիմայի փոփոխությունը արմատապես ազդում է Հայաստանի լանդշաֆտի վրա:

«Կլիմայի փոփոխությունից ամենից շատ տուժած հատվածը Սեւանա լիճն է: Ջերմաստիճանի բարձրացումը ստեղծել է իրավիճակ, երբ մեզ մոտ առաջացել է լճի կորստի հեռանկար», - ասել էԱվինյանը:

Փոխվարչապետը նշել է, որ տվյալ պահին Հայաստանի իշխանություններն աշխատում են այդ խնդրի լուծման ուղիների որոնման ուղղությամբ: «Առաջին հերթին մենք փորձում ենք բարձրացնել լճի մակարդակը` մոտ 6 մետրով, ինչը նշանակում է, որ մեզ ավելի շատ ջուր է հարկավոր լճում», - ասաց նա:

Դրա շնորհիվ, ըստ նրա, սառը ջրի մակարդակը կլինի ավելի ցածր, ինչը թույլ կտա պահպանել Սեւանը որպես լիճ առնվազն մոտ ապագայում:

«Մենք զգում ենք ջերմաստիճանի փոփոխությունը, դա զգում է նաեւ ֆլորան եւ ֆաունան», - հավելել է նա:

«Կարծում եմ, Հայաստանի իշխանությունները երկար ժամանակ չէին մտածում կլիմայի փոփոխության մասին մինչեւ որ այն չհարվածեց երկրի հենց սրտին: Այժմ մենք հասկանում ենք, որ դրանք շատ լուրջ հարցեր են: Բնապահպանական խնդիրները, ցավոք, անդառնալի ազդեցություն ունեն: Դրա համար մենք հիմա մեծ ուշադրություն ենք դարձնում այդ հարցերին», - ասել է Ավինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ