News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մայիս-հունիսին Հայաստանի 10 մարզերում 56 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկումներին մասնակցել է 175 քաղաքացի։ Այս մասին Երեւանում, Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնած քննարկումների ընթացքում, հուլիսի 16-ին ասաց փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը նշեց, որ  նրանք դրա համար անցել են 1765 կիլոմետր։ «Հայաստանը փոքր է, բայց ոչ այնքան, եւ եթե մենք որոշել ենք ճանապարհ ընկնել, ապա մենք շատ բան կտեսնենք... Մարզերում մարդկանց հիմնական խնդիրներն աշխատանքի տեղավորվելու եւ զբաղվածության հարցերն են, սոցիալ-տնտեսական խնդիրները, ինչպես նաեւ առողջապահության, կրթության, գենդերային խտրականության, որոշումների կայացմանը կանանց ներգրավվածության ցածր մակարդակի եւ բռնության հարցերը»,- ասել է Անդրեասյանը։

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ամենից հաճախ իրենց այցելությունների ընթացքում շոշափվել եւ քննարկվել է աշխատանք ունենալու խնդիրը։ Մասնավորապես, փոխնախարարի խոսքով՝ մարդիկ դժգոհել են աշխատանքի բացակայությունից եւ ըստ մասնագիտության աշխատելու հնարավորության սահմանափակությունից։

Լրագրողների հարցին, թե Հայաստանի որ մարզում են կանայք ավելի հաճախ ենթարկվում բռնության եւ որտեղ են նրանց իրավունքներն ավելի շատ խախտվում, փոխնախարարը դժվարացել է պատասխանել՝ ասելով, որ որեւէ պաշտոնական տվյալ չունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ