News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում գրանցվել է շաքարի գների ռեկորդային իջեցում։ Այս մասին տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Սոյուզռոսսախարին։

Ինչպես նշվում է, 2019-ի հունիսին շաքարի գներն իջել են 27,5 տոկոսով՝ 2018-ի նոյեմբերի համեմատ։

Ճշտվում է, որ այժմ մեկ կիլոգրամ շաքար կարելի է ձեռք բերել 26,9 ռուբլով՝ 37-ի փոխարեն։

Ռուսաստանի շաքար արտադրողների միության վարչության նախագահ Անդրեյ Բոդինի խոսքով՝ նման իջեցումները բնորոշ չեն ամառային շրջանի համար։

Նա ասել է, որ շաքարի պահանջարկն աճում է, եւ արտադրողները բարձրացնում են դրա գինը։  

Միությունում ընդգծել են, որ գների իջեցման պատճառը առատ բերքն է։

Շաքարի մանրածախ գները նույնպես իջնում են 2019-ի սկզբից, բայց ոչ այնքան զգալի, ինչպես մեծածախ գները։ Հունվարից Ռոսվիճակագրության տվյալներով, շաքարավազի մեկ կիլոգրամն էժանացել  3,79 ռուբլով. հունիսին գինը եղել է միջինը 43,19 ռուբլի։ Անցած տարվա հունիսի համեմատ արժեքն անգամ ավելացել է 4,6 տոկոսով (այն ժամանակ 41,29 ռուբլի էր)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ