News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեկմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ Լիպարիտ Մելիքջանյանը հուլիսի 18-ին ԲԴԽ նիստ են հրավիրել Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲԴԽ նորընտիր անդամ Գրիգոր Բեկմեզյանը եւ կից ներկայացրել նիստ հրավիրելու պահանջը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հարգելի Ժողովուրդ,

Ցանկանում եմ հայտնել, որ ես եւ իմ գործընկերներ Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել ենք Բարձրագույն դատական խորհրդի նիստ 2019թ. հուլիսի 18-ին ժամը 11։30, խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով (նիստի հրավիրման պահանջը ստորեւ)։

Հայտնում եմ, որ համաձայն Դատական օրենսգրքի Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար»:

Տպել
Ամենաշատ