News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ, անհրաժեշտություն առաջանալու դեպքում, իրեն առընթեր կստեղծվի աշխատանքային խումբ, եւ, ամենայն հավանականությամբ, ամիսը մեկ անգամ, պատասխանատու կառույցներից բացի, տրանսպորտի հարցերի քննարկումներին կմասնակցեն նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Այս մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ մեկնաբանելով հնարավոր բարեփոխումները տրանսպորտի ոլորտում։

Նա տեղեկացրել է, որ նման մի հանդիպում արդեն կայացել է։ «Այն ընթացել է բավական արդյունավետ։ Ես հույս ունեմ, որ նման հանդիպումներում մենք կկարողանանք մշակել երկարաժամկետ հայեցակարգ եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ռազմավարություն մեր երկրում։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է վարչապետի բարեփոխումների պլանը, որոնք առաջիկա մեկ կամ երկու  ամսում պետք է նախաձեռնվեն կառավարության եւ խորհրդարանի կողմից։ Խոսքը բալային համակարգ մտցնելու մասին է»,- ասել է Գաբրիելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ