News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարման բալային համակարգը պատժի միջոց է, որի շնորհիվ քաղաքացին կարող է զրկվել վարորդական իրավունքից, եթե չկարողանա սահմանված ժամկետում կառավարել մեքենան:

Հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ճանապարհային երթեւեկոթւայն անվտանգության ազգային խորհուրդ» հկ ղեկավար Պողոս Շահինյանը:

Ընդ որում նա նշեց, որ կարող է տպավորություն ստեղծվել կարծես ամբողջ հասարակությունը որոշել է հետեւել վարորդներին: Վարորդներն էլ իրենց հերթին բողոքում են հետիոտնից: Դրա համար ճանապարհները պետք է այնպես նախագծվեն, որ անգամ վարորդի թույլ տված  սխալի դեպքում դրա հետեւանքներն այդքան ծանր չլինեն: Դրա համար օրինակ կան «պառկած ոքստիկաններ»:  Սակայն դա բավական չէ: Մենք վարչապետին համալիր մոտեցում ենք առաջարկել», - ասաց Շահինյանը:

Հկ ղեկավարն ընդգծեց, որ քաղաքացիական կամքի բացակայության դեպքում տրանսպրոտային ոլորտում խնդիրները չեն կարող ինքնըստինքնյան լուծվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ