News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին վերաբերող նյութերը մեր ուսումնասիրվելիք փաստաթղթերի մեջ կարող է լինել 40-րդը, որովհետեւ մինչեւ այդ փաստաթուղթը ուսումնասիրելու այնքան բաներ կան: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ նաեւ Արցախից կան փաստաթղթեր, որոնք ուսումնասիրել են:

Հարցին, թե եթե պարզվի, որ ՌԴ-ն ինչ-որ տեղեկացվածություն կամ ներգրավվածություն է ունեցել ապրիլյան պատերազմում, ի՞նչ են անելու, նա պատասխանեց. «Նման հանձնաժողովի նախագահն իրավունք չունի եթեներով խոսել: Խոսելու ենք միայն փաստերով: Հենա Սեյրան Օհանյանն էլ ինչ-որ վերլուծություն է արել ու չգիտես ինչու պահել ՊՆ-ի սեյֆերում: Ես կարծում եմ՝ վերլուծությունները պետք է խնդիր լուծեին մեր բանակի վիճակը բարելավելու, ուժեղացնելու:

Մեր հանձնաժողովի աշխատանքն ուղղված է լինելու մեր անվտանգության համակարգի առողջացմանը: Դա նշանակում է, որ եթե թերացումներ հայտնաբերենք, դրանց վերացման գործընթաց պետք է սկսվի»:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ այս պահի դրությամբ Սեյրան Օհանյանին լսելու անհրաժեշտություն դեռ չեն տեսնում. «Բայց մենք ունենք հարցեր, որ պետք է տանք Սեյրան Օհանյանին, որովհետեւ բաներ կա, որ ինքը պետք է պատասխանի: Բոլոր այն պատասխանատուները, որոնք իր ղեկավարման տակ կայացրել են որոշակի որոշումներ: Այստեղ միայն Սեյրան Օհանյանի խնդիրը չէ: Այնպես որ կենտրոնանալ միայն Սեյրան Օհանյանի կամ Սեյրան Օհանյանի նկարահանած կլիպներին... իմաստը ես տեսնում եմ, որ պետք է լինի պարզապես ապրիլյան դեպքերին»:

Հարցին, թե ազգային անվտանգության, պետականության շահերից ելնելով որոշ բաներ չե՞ն թաքցվի, Քոչարյանն արձագանքեց. «Պետության շահն ամենաբարձր շահն է եւ ամեն ինչ սպասարկվելու է այդ շահի դիտարկումով: Այս պահի դրությամբ ՊՆ-ն մեր հիմնական գործընկերն է, որի հետ աշխատում ենք: Բարդություններ ամեն տեղ կան, բայց դրանք աշխատանքային են եւ այն բարդությունները չեն, որոնց մասին պետք է բարձրաձայնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ