News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մանվել Գրիգորյանն իր եղբորորդու՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ վերաբացված քրեական գործի շրջանակներում չի հարցաքննվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16–ին լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով 25 տարի առաջ կատարված սպանության գործին։

Նշենք, որ վերաբացված գործի քննության ընթացքում սպանվածի որդին ցուցմունք է տվել, ըստ որի ՝ սպանության դեպքից հետո իրենց տուն է եկել Մանվել Գրիգորյանը եւ ահաբեկել իր պապիկին, որպեսզի վերջինս բողոք չներկայացնի, ինչից վախենալով՝ իրենք ընտանիքով հեռացել են Հայաստանից:

Արսեն Մկրտչյանը նշեց, որ Գրիգորյանը տեղյակ է գործից, սակայն այս դրվագի առնչությամբ նրան չեն հարցաքննել։

«Ամեն անգամ, երբ Մանվել Գրիգորյանի գործի նկատմամբ հանրային հնչեղությունը թուլանում է, փորփրում են և նման պատմություններ գրում։ Այս ամենը այնքան ցինիկաբար է հորինվում և մատուցվում, որ այն մեկնաբանելը ճիշտ չէ։ Հիմա մեր երկրում տենդենց է նկատվում, որ եթե նախկինում նախկին իշխանության կողմնակիցներին դատապարտել են և նրանց պատիժներն օրինական ուժի մեջ է մտել, այդ գործերը վերաբացում են, ասում՝ ձեզ լավ չեն պատժել, պետք է կրկնակի պատժել, իսկ երբ ներկայիս իշխանության ներկայացուցիչներն են նախկինում պատժվել, ոչ ոք չի ասում՝ տղերք, կարո՞ղ է դուք էլ եք քիչ նստել, եկեք ձեր գործերն էլ վերաբացենք»,–ասաց նա՝ նշելով, որ ամեն ինչ պետք է արվի համաչափության սկզբունքով։

Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսին Էդուարդ Պողոսյանը դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ Մանվել Հրանտ Գրիգորյանը 1994 ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում երկու կրակոցով սպանել է հորը՝ Մհեր Պողոսյանին ու ազատազրկվել ընդամենը մեկ տարով, սակայն 3 ամիս անց բանտից դուրս եկել՝ լավ վարք դրսևորելու հիմնավորմամբ: Հետագայում ըստ Պողոսյանի՝ իրենց տուն է եկել Մանվել Գրիգորյանը եւ ահաբեկել իր պապիկին, որպեսզի վերջինս բողոք չներկայացնի, ինչից վախենալով՝ իրենք ընտանիքով հեռացել են Հայաստանից:

Նոր երևան եկած հանգամանքների հիմքով նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի ստորագրությամբ 1993թ. մարտի 13-ի ամսաթվով տեղեկանք է տրվել առ այն, որ Մհեր Պետրոսյանը զոհվել է 1994թ. ապրիլի 16-ին՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ:

Նոր քննության արդյունքում պարզվել է, որ Մհեր Պետրոսյանին կյանքից ապօրինաբար զրկելու դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ դատաքննությունը կատարվել են ակնհայտ թերություններով ու քրեական դատավարական նորմերի խախտումներով:

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով նոր երեւան եկած հանգամանքի հիմքով բեկանել 25 տարվա վաղեմությամբ կատարված սպանության գործով կայացված դատավճիռը ու եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Տպել
Ամենաշատ