News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հյուսիսային հոսք» գազատարը կանգնեցվել է պլանային տեխսպասարկման համար, այս մասին վկայում են Գերմանիայի ընդունող գազատրանսպորտային համակարգի օպերատորների՝ Nel եւ Opal գազատարների տվյալները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նման աշխատանքներ կատարվում են ամեն տարի։ Անցած շաբաթ «Հյուսիսային հոսքի» օպերատոր ընկերությունը՝ Nord Stream AG-ը, տեղեկացրել էր, որ գազատարի երկու ճյուղերի պլանային կանգնեցումը տեխսպասարկման համար այս տարի տեղի կունենա հուլիսի 16-30-ը։

Տարեկան տեխնիկական սպասարկումը պլանային նորոգում է եւ կատարվում է յոթերորդ անգամ գազատարի գործարկման պահից սկսած։ Աշխատանքների ժամանակացույցը նախապես համաձայնեցված է Nord Stream AG-ի գործընկերների հետ, կանգնեցումը հաշվի է առնված եվրոպացի գործընկերներին «Հյուսիսային հոսքով» գազի տեղափոխման հայտերում, ավելացրել են ընկերությունում։

«Հյուսիսային հոսքը» անցնում է Բալթիկ ծովով Ռուսաստանից դեպի Գերմանիա, հզորությունը՝ տարեկան 55 մլրդ խորանարդ մետր գազ։ Օպերատորն է Nord Stream AG համատեղ ձեռնարկությունը, որում «Գազպրոմին» է պատկանում բաժնետոմսերի 51 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ