News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.91
EUR
527.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Հուլիսի 13-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում էր ստացվել, որ «աջ վերին վերջույթի դաստակի ափային մակերեսի կտրած վերք՝ 15 սմ, ձախ վերին վերջույթի նախաբազկի դրսային մակերեսի կտրած պատռված վերք՝ 10 սմ եւ դաստակի դրսային մակերեսի կտրած պատռված վերք 5 սմ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Զարթոնք գյուղի մի բնակիչ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը21.00-ի սահմաններում, իրենց դաշտում խոտ հնձելու ժամանակ պատահաբար գերանդու վրա ընկնելու հետեւանքով:

Մեծամորի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 15-ին, ժամը 20.30-ին, Եղեգնուտ գյուղի 37-ամյա մի բնակիչ ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մեծամորի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն, որ հուլիսի 13-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Զարթոնք գյուղի վարչական տարածքում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակով 2-3 անգամ հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Շշի Մելոյի» դեմ մահափորձի գործով մեղադրյալին խոշտանգելու վերաբերյալ հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ
Պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ են գործադրվել...
Երեւանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ընկերության կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ․․․․
«Օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը տիտղոսը վերադարձրել է. լրատվամիջոց
Սերգեյն իր անվան համար փոփոխական հաջողությամբ պայքարում է 2013 թվականից…
Տեխասում մահապատժի են ենթարկել 1998-ին համակուրսեցու բռնաբարության եւ սպանության համար մեղադրվող տղամարդուն
Թրոթերի մարմինը հայտանբերվել է անհետացումից միայն մի քանի շաբաթ անց. աղջիկը դաժանաբար բռնաբարվել էր եւ խեղդամահ արվել իր զուգագուլպաներով...
Կալիֆոռնիայում ձերբակալվել է Marriott հյուրանոցի խոհարարը, որը կենվորների զանգվածային հաշվեհարդար էր ծրագրել
Նրա տանը հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց…
«Մասիվցի Անդիկի» սպանության հեղինակը ՌԴ Գրոզնի շրջանից է. ՀՀ էր եկել սպանությունից 8 օր առաջ. մանրամասներ
Բացահայտվել է Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքը...