Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային եւ նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Այսօր՝ հուլիսի 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-ին հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաեւ կարկուտ:
Քամին՝ հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես տեղեկացրել են NEWS.am-ին «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +34+36։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+28,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+28,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +32+34,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+28,
Լոռիում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+29,
Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +27+31,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+28,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +33+35,
Արարատում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+36,
Արմավիրում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+36,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+28,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+36,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +28+32,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +24+28,
Արցախում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +26+31։