News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անձրեւից հետո Սոչին հերթական անգամ հեղեղվել է, շատ ճանապարհներ հայտնվել են ջրի տակ։ Ամենից շատ տուժել է Ադլերի շրջանը։ Վկաների նկարահանած տեսանյութերը հրապարակել է SOCHI.COM պորտալը։

Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ օրվա ընթացքում անձրեւները Սոչիում կշարունակվեն, քամու պոռթկումները կհասնեն վայրկյանում 20-22 մետրի, գետերի ջուրը կբարձրանա։ Հուլիսի 17-ին եղանակը պետք է բարելավվի։ Մինչեւ հուլիսի 16-ի վերջը Մագրի եւ Վեսյոլոե շրջանում հնարավոր են պտտահողմեր ծովի վրա։

Սոչիում նախորդ հեղեղումը հունիսի վերջին էր։ Այն ժամանակ հեղեղվել էր ոչ միայն քաղաքը, այլեւ Կրասնոդարի երկրամասի այլ բնակավայրեր։ Հորդառատ անձրեւների պատճառով ցեխաջրերի հոսքեր են առաջացել, ուժեղ քամին ծառեր է տապալել։ Սոչիում Մակոպսե գետի կամուրջը փլուզվել է, ընդհատվել է երկաթուղային հաղորդակցությունը։ Զոհվել է առնվազն վեց մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ