News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ հումանիտար առաքելության խումբը, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, հուլիսի 13-ին եւ 15-ին Հալեպի Հայ ծերանոցին եւ զինվորական հոսպիտալին փոխանցել է բժշկական եւ առողջապահական պարագաներ: «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայ ծերանոցի տնօրինությունը եւ սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունն իրենց խորին շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին՝ անհատույց կերպով տրամադրված բժշկական պարագաների եւ դեղորայքի, ինչպես նաեւ Հայ ծերանոցում, «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնում եւ մի շարք բժշկական այլ հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար:

Զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ Այուբին իր երախտագիտությունն է հայտնել հայ բժիշկներին՝ պատերազմից տուժած սիրիացիներին օգնություն ցուցաբերելու համար։

Հոսպիտալի պետը շնորհակալություն է հայտնել նաեւ ՀՀ իշխանություններին, մասնավորապես, առողջապահական կառույցներին` առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության եւ աջակցության համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ