News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանն այսօրվա դրությամբ ուրանի հարստացման մակարդակը 4.5 տոկոսից ավելի չի ավելացնում: Երեքշաբթի  այս մասին ասել է Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանը դեռեւս որոշում չի կայացրել ուրանի հարստացումը 4.5 տոկոսից ավելացնելու մասին: Տվյալ պահին մենք մնում ենք նույն մակարդակում», -ասել է Կամալվանդին, որի խոսքը ներկայացնում է IRNA-ն:

Նա հավելել է, որ «երկրում ֆտորիդի պաշարները գերազանցում են 300 կգ-ն եւ որ Թեհրանը ավելացնում է հարստացման տեմպերը»:

Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ ուրանի հարստացման մակարդակի հաջորդ սահմանը կլինի 20 տոկոսը:

«Ուրանի հարստացումը հիշեցնում է արագընթաց գնացք, որի ճանապարհին 4.5 տոկոսից հետո հաջորդ կանգառը 20 տոկոսն է», - նշել է նա: 20 տոկոսով ուրանի հարստացման մակարդակը տեսականորեն թույլ է տալիս անցնել միջուկային զենքի ստեղծմանը:

Իրանական միջուկային դոսյեի խնդիրը կտրուկ սրվել էր 2018 թվականի մայիսի 8-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց եւ նավթային ոլորտում Իրանի դեմ ամերկիկյան պատժամիջոցների կիրառումից հետո:

Իրանական կողմի վարկածով գործարքի մնացած մասնակիցները՝ նախեւառաջ եվրոպացիները, լիարժեք չեն կատարում իրենց պարտավորությունները, դրա համար գործարքը ներկայիս տեսքով իմաստ չունի:

Մեկ տարի անց՝ 2019 թվականի մայիսի 8-ին Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանը դադարեցնում է միջուկային գործարքով իր  պարտավորությունների մի մասը եւ մյուս մասնակիցներին երկու ամիս է տալիս դրա կատարմանը վերադառնալու համար:

Հուլիսի 8-ին Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին ասել էր, որ Թեհրանը սկսել է ավելի քան 3.67 տոկոսով՝ միջուկային գործարքով նախատեսված առավելագույն մակարդակից ավելի, ուրան հարստացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ