News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Նյուկասլի համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ Սթոունհենջի կառուցման ժամանակ խոզաճարպ են օգտագործել՝ ձեռնասահնակի վրա մեծ քարեր տեղափոխելու համար, հաղորդում է «Լենտա»-ն՝ հղում անելով Phys.org-ին:

Հետազոտողները ճարպի մնացորդներ են հայտնաբերել խեցեղենի վրա, որը հայտնաբերվել է Սթոունհենջից 3,2 կմ հեռավորության վրա գտնվող Դարրինգթոն-Ուոլլս բնակավայրում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ճարպը գտնվել է դույլ հիշեցնող ամաններում: Գիտնականները կարծում են, որ դրանք օգտագործվել են ճարպ պահելու համար:

Այժմ հետազոտողները խոստովանում են, որ ծանր մետաղները, որոնցից կազմված է Սթոունհենջը, տեղափոխվել են մարդկային ուժի միջոցով:       

8 մետր բարձրությամբ քարերը, որոնք մինչեւ 2 տոննա են կշռել, կարող էին տեղափոխել 20 մարդ:

Գիտնականների խոսքով՝ հնագիտական գտածոները ընդհանուր պատկերի միայն մի մասն են, այդ պատճառով անհրաժեշտ է խոզաճարպի կիրառման հավելյալ ապացույցներ փնտրել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ