News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Վրաստանում ՀՀ դեսպանատան իրավաբանն այսօր՝ հուլիսի 16-ի առավոտյան հանդիպել է ռադիոակտիվ նյութ տեղափոխելու համար կալանավորված ՀՀ քաղաքացու  հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից։

«Նա իրեն լավ է զգում, որեւէ բողոք չունի, իրավաբանը նրան դեսպանության համարն է փոխանցել, որպեսզի ցանկացած հարցի դեպքում զանգահարի, օրենքի սահմաններում ինչ օգնություն պետք է, կցուցաբերենք։ Շոր է ցանկացել, բարեկամների հետ կապվել ենք, կտրամադրեն, բարեկամներին ենք օգնում, որ գնան, կալանավորված քաղաքացուն տեսնեն, քանի որ քաղաքին ծանոթ չեն, տեխնիկական մասով ինչով կարողանում ենք, օգնում ենք, մինչեւ դատը լինի, տեսնենք իրավական ինչ օգնություն կարող ենք տրամադրել»,–հայտնում են ՀՀ դեսպանատնից։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ․–ին, ով, վրացական կողմի հաղորդմամբ, կասկածվում է հայ-վրացական սահմանին հայտնաբերված ռադիոակտիվ նյութի սեփականատերը լինելու մեջ։

Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

Նշենք, որ Վրաստանում կալանավորված քաղաքացին պնդում է, որ 71 կգ ռադիոակտիվ նյութը գնել է, ուրիշ բան է ցանկացել գնել, սակայն իրեն այդ նյութն  են տվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվեցին դանակահարել է կնոջն ու զոքանչին եւ շտապելու պատճառով ընկել ավտոբուսի տակ
Բաքվում ահավոր սպանություն է կատարվել...
Ամբողջ աշխարհում հարյուրավոր մարդիկ են կալանավորվել համացանցային մանկապիղծներին բռնելու գործողության արդյունքում
Հոլովակները վաճառվել են բիթքոինով…
«Ժողովուրդ». Ոստիկանի պաշտպանվածությունը Հայաստանում ու դաժան դեպքի մանրամասները. ինչ է սպասվում հանցագործներին
Հավելենք, որ հանցագործներին, առաջադրված մեղադրանքներով, ընդհուպ մինչեւ...
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ոստիկանի սպանությունից. Խլել է զենքն ու կրակել (ֆոտո)
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 1 հատ պարկուճ եւ 1փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ...
Կրակոցներ Երեւանում. իրենց պարտականությունները կատարելիս սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել (ֆոտո)
Աղբյուրը հայտնում է նաեւ, որ ոստիկանության ծառայողները եղել են ոստիկանական ծառայողական ավտոմեքենայով...
Արցախի ոստիկանության կողմից հետախուզվող վանաձորցի երիտասարդը հայտնաբերվել է Երեւանում․ մեղադրանքը՝ խարդախություն
Ագաթանգեղոսի փողոցում հայտնաբերել ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել Վանաձորում հաշվառված 27-ամյա մի երիտասարդի․․․
Ամենաշատ