News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Լոռու մարզում գտնվող Ձորագետը ցամաքելու եզրին է, գետի հարակից համայնքի՝ Կաթնառատի բնակիչները խնդրում են համապատասխան մարմիններին՝ ուշադրություն դարձնել այդ խնդրին։ Այս մասին NEWS.am-ին հայտնում է Կաթնառատ համայնքի բնակիչը։ Նրա խոսքով՝ գետից այսօր միայն առվակ է մնացել, եւ նա հույս ունի, որ գետը փրկելու ելք դեռ կա, եթե ուշադրություն դարձնեն խնդրին.

«Բնության այս հարստությունը բազմապատկելու փոխարեն, այսօր տեսնում եք բնությանը ինչ վնասներ են պատճառում։ Կաթնառատ գյուղը ժամանակին հիմնվել է հանուն այս ջրի, ջրի ձկան, որով պատերազմի ժամանակ մարդիկ ապրել են»,- ասաց բնակիչը։

Նա հույս հայտնեց, որ իրենց խնդրանքը կլսեն բոլոր շահագրգիռ կազմակերպությունները. «Դիմում եմ համայն հայությանը, օգնեք մեզ՝ այս աղետից դուրս գանք։ Սա աղետ է ոչ միայն կենդանական աշխարհի համար, այլ նաեւ՝ գյուղացիների։ Բնության նկատմամբ նման վերաբերմունք չի կարելի ցույց տալ։ Սա դարի հանցագործություն է։ Ի՞նչ է նշանակում գումար վաստակելու համար գետի հունը ցամաքեցնել, կենդանական աշխարհից զրկել բնությունը։ Խնդրում եմ արձագանքեն համապատասխան մարմինները, եւ տարածեն, որ Հայաստանի լեռնային շրջանում կա մի հեռավոր գյուղ, որն օգտվել է այդ քաղցրահամ ջրից, այսօր այդ ջուրը չկա։ Եթե գետի նկատմամբ այդպիսի վերաբերմունք է, արդեն մեր նկատմամբ չասեմ՝ էլ ինչ վերաբերմունք է»։

Տպել