News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բուլղարիայում անհայտ հաքերները միլիոնավոր օգտատերերի տվյալներ են գողացել: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Մլադեն Մարինովը:

Չարագործները հասանելիություն են ստացել ավելի քան 5 մլն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց անձնական տվյալներին, այդ թվում՝ նրանք ստացել են եկամուտների, հարկերի եւ ապահովագրավճարների մասին տվյալներ, հաղորդում է DW-ը:

Մարինովի խոսքով՝ գողացված տվյալները հաքերներն էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել են տեղի բուլղարական ԶԼՄ-ներին, որոնք գրանցված են ռուսական սերվերի վրա: Քաղաքական գործիչը ենթադրել է, որ կիբերհարձակումն իրականացվել է քաղաքական մոտիվներով:

Նա նշել է, որ դեպքը տեղի է ունեցել այն օրը, երբ Բուլղարիան որոշել է ԱՄՆ-ից F-16 8 կործանիչ գնել:

Reuters գործակալությունը նշում է, որ 1,2 մլրդ դոլար արժողությամբ գործարքը Սոֆիայի եւ Վաշինգտոնի միջեւ ԽՍՀՄ փլուզումից հետո ամենախոշոր գործարքն է դարձել:

Բուլղարական ԶԼՄ-ները գրում են, որ հաքերները մեյլն ուղարկել են «Յանդեքս» սերվերից եւ դրա դիմաց պահանջել ազատ արձակել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ