News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հուլիսի 16-ին, ընդունել է Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության կառավարության հաղորդակցության ծառայության փորձագետների խմբին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնոուրթը:

Փորձագետների խումբը Հայաստանում է գտնվում Կառավարության համապատասխան մարմինների հետ ռազմավարական մակարդակում տեղեկատվության եւ հաղորդակցության ոլորտում ազգային կարողությունները ծրագրային ձեւաչափով զարգացնելու հեռանկարները քննարկելու նպատակով:

Հանդիպման ընթացքում, ծանոթանալով բրիտանական կողմի փորձին եւ կարեւորելով նախաձեռնությունը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը պաշտպանական ոլորտին առնչվող հետագա միջոցառումների շուրջ բրիտանացի գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ