News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ծիծեռնակաբերդի անտառի բուսածածկ տարածքը անհայտ քաղաքացիների կողմից հրդեհելու փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱԻՆ–ում ստացված ահազանգի համաձայն՝ Ծիծեռնակաբերդի անտառի բուսածածկ տարածքը հրդեհել են երկու անձը չպարզված քաղաքացի և դիմել փախուստի:  Արտակարգ իրավիճակների նախարարությունը համապատասխան հաղորդագրությունն ուղարկել է ՀՀ ոստիկանություն՝ միջոցներ ձեռնարկելու հրդեհի հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

Հիշեցնենք, որ ԱԻՆ «911» ծառայությանը հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանից 4 ջրատար եւ 67 փրկարար:

Տպել
Ամենաշատ