News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայում կարծում են, որ կարող են չեղարկել միջուկային եւ հրթիռային փորձարկումների մորատորիումը՝ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժությունների պատճառով, որը Փհենյանը հնարավոր ներխուժման նախապատրաստություն է անվանում, գրում է Politico-ն:

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ը նման հայտարարություն է տարածել միջուկային բանակցություններում առաջացած փակուղու ֆոնին՝ չնայած նրան, որ կորեական սահմանին ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների վերջին հանդիպումը հույս ներշնչեց, որ բանակցությունները կվերսկսվեն:

Հունիսի 30-ին ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ինը հատեցին Հյուսիսն ու Հարավը բաժանող սահմանը: Առաջնորդները պայմանավորվեցին փակ դռների հետեւում վերսկսել միջուկային բանակցությունները, որոնք փակուղի էին մտել փետրվարին Վիետնամում կայացած անհաջող հանդիպումից հետո:

Չնայած թվացյալ դադարին՝ առաջընթացն աննշան է: Հյուսիսային Կորեան ցանկանում է ազատվել ԱՄՆ կոշտ պատժամիջոցներից՝ դրա փոխարեն հրաժարվելով սպառազինության իր ծրագրից, սակայն ԱՄՆ-ը պահանջում է ավելի շատ քայլեր ձեռնարկել զինաթափության ուղղությամբ՝ նախքան պատժամիջոցներն ապահովվող լծակներից հրաժարվելը:    

Հյուսիսային Կորեան երեքշաբթի հայտարարեց, որ կայանալիք զորավարժությունները ստիպում են մտածել՝ արդյոք պետք է կատարել ԱՄՆ-ին տված խոստումները: 

«Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ը միակողմանի կարգով հրաժարվում է իր պարտավորություններից, մենք աստիճանաբար սկսում են մտափոխվել»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի ուշ երեքշաբթի Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ը եւս մեկ նախազգուշացմամբ հայտարարություն արեց՝ նշելով, որ նախքան որոշում կայացնելը կսպասի՝ համոզվելու համար, թե արդյոք ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժությունները կկայանան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ