News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 24
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Իրանի հետ պատերազմն «աղետ» կդառնա՝ կարծում է Պենտագոնի ղեկավարի թեկնածու Մարկ Էսպերը, հաղորդում է Washington Examiner-ը:

«Մենք չենք ցանկանում պատերազմել Իրանի հետ: Մենք պետք է վերադառնանք դիվանագիտությանը»,- ասել է Էսպերը:

Հարցին, թե ինչպես կարելի է խուսափել զինված հակամարտությանը հանգեցնող լարվածությունից, Էսպերն ասել է, որ կշարունակի Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ պարեկության ուժգնացման ծրագրերը: Նա հայտնել է, որ շուտով կտեղեկացնի «Սենթինել օպերացիայի» մասին, որը ներառում է Հորմուզի նեղուցում, Օմանի եւ Պարսից ծոցերում «պասիվ պարեկությունները»:

«Միեւնույն ժամանակ, ամենաբարձր մակարդակով մենք հայտարարել ենք Իրանի հետ առանց որեւէ նախապայմանի երկխոսության պատրաստակամության մասին»,- հավելել է Էսպերը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ