News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 15-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է էներգետիկ արդյունավետությանը եւ կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը, որը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Եվրասիական միության հետ համագործակցությամբ կազմակերպել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Իր ելույթի սկզբում Տիգրան Ավինյանը համառոտ անդրադարձ կատարեց էներգետիկ ոլորտում տեղի ունեցող համաշխարհային զարգացումներին՝ նշելով, որ էներգետիկ արդյունավետությունը տարբեր երկրների ազգային զարգացման օրակարգում գնալով ավելի մեծ տեղ է գրավում:

Հաջորդիվ փոխվարչապետը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում կայուն էներգետիկայի եւ խելացի տնտեսության կառուցման գործում էներգաարդյունավետ լուծումների կիրառումը, ինչպես նաեւ առկա մարտահրավերները:

Փոխվարչապետը նշեց, որ Հայաստանը մեծ հաջողություններ է գրանցել հանրային եւ քաղաքային շինությունները էներգախնայող արդյունավետ համակարգերով վերազինելու համար շրջանառու ֆոնդ ստեղծելու գործում, որի իրականացրած ներդրումների արդյունքում ունենք 50 տոկոս էներգիայի խնայողություն 64 հանրային օբյեկտներում (ավելի քան 160 շենք եւ 9 քաղաքային լուսավորման համակարգեր): Հայաստանը կշարունակի աշխատել այս ուղղությամբ եւ համապատասխան գործիքներ կստեղծվեն հանրային հատվածում էներգաարդյունավետ ներդրումների ընդլայնման եւ շահավետության բարձրացման համար: Փոխվարչապետը անդրադարձավ նաեւ չգազաֆիկացված համայնքներում վերականգնվող էներգետիկայի զարգացման, ինչպես նաեւ ԵՄ աջակցությամբ Երեւանում իրականացվող էներգախնայողության ծրագրերին: Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանի քաղաքները ընդունել են գործողությունների ծրագրեր՝ նպատակ ունենալով խթանել էներգաարդյունավետությունը եւ արդյունքում կրճատել էներգետիկ հատվածի արտանետումները 20 տոկոսով 2020թ-ին, եւ 30 տոկոսով՝ 2030թ.-ին:

Էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսական հուսալիության բարձրացման գործում փոխվարչապետը առանձնացրեց միջազգային դոնոր ընկերությունների հետ աշխատանքը եւ կառավարության կողմից նման նախագծերին աջակցությունը:

Սեւանա լճի օրինակով ներկայացնելով Հայաստանում կլիմայական փոփոխությունների ուղղակի ազդեցությունը՝ փոխվարչապետն ասաց, որ երկրում բավականին երկար ժամանակ չէին մտածում կլիմայի փոփոխության մասին մինչեւ այն հարվածեց երկրի սրտին՝ ակնառու կերպով ցուցադրելով հարցի լրջությունը, եւ այժմ իշխանությունները աշխատանքներ են տանում լուծումներ գտնելու ուղղությամբ: Տիգրան Ավինյանը հավելեց, որ կլիմայական փոփոխություններին դիմակայելու համար անհրաժեշտ է խելացի, էներգաարդյունավետ տնտեսության կառուցում եւ համակարգային լուծումներ:

Ելույթով հանդես եկան նաեւ Եվրասիական միության պետությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որին հետեւեց քննարկում:

Միջոցառման մասնակիցները ողջունեցին հայկական կողմի նախաձեռնությունը եւ հայտարարեցին, որ մտքերի փոխանակումը թույլ տվեց հասկանալ թե երկրներից յուրաքանչյուրն ինչի վրա պետք է կենտրոնանա: Քննարկման կողմերը համակարծիք էին, որ ամուր քաղաքական կամքի առկայության, լավագույն փորձի կիրառման եւ համագործակցության միջոցով կարող են հաղթահարել առկա խնդիրները կլիմայական փոփոխությունների ոլորտում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ