News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին (Bedřich Kopecký) այսօր՝ հուլիսի 16-ին, իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը Բեդրիխ Կոպեցկիին մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք եւ հաջողություն իր կարեւոր եւ պատասխանատու առաքելությունում:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպանն ընդգծեց ներկայիս հայ-չեխական հարաբերությունների բարձր մակարդակը:

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջեւ օրակարգային առաջնայնությունները՝ բարձրաստիճան փոխայցելությունները, տնտեսական հարաբերությունների խթանման հեռանկարները, միջխորհրդարանական կապերի խորացումը, միջազգային կազմակերպություններում արդյունավետ փոխգործակցությունը եւ այլ հարցեր:

Կողմերն անդրադարձան նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը եւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ