News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավարի թեկնածու Մարկ Էսպերը ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու Թուրքիայի որոշումը «հիասթափեցնող» է անվանել, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի վաղեմի դաշնակիցն է, սակայն այդ որոշումը սխալ էր, եւ դա հիասթափեցնում է:

Էսպերը կրկնել է, որ Թուրքիան չի կարող միեւնույն ժամանակ գնել Ս-400-երն ու ամերիկյան F-35 կործանիչները: «Ես իմ թուրք գործընկերոջը հայտնել եմ, որ իրենք կարող են գնել կամ Ս-400-երը, կամ F-35-ները, սակայն երկուսը միասին չեն կարող գնել: Ս-400-երի գնումն էապես խոչընդոտում է ամերիկյան կործանիչների հնարավորություններին ու հետագայում մեր գերակայությունը երկնքում պահելու ունակությունը»,- ասել է նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ