News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան չի կարող գնել ամերիկյան F-35 կործանիչները: Այս մասն հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է AP-ը:

Թրամփը նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին մեղադրել է, որ վերջինիս չի հաջողվել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի վաճառքի շուրջ համաձայնության հասնել Անկարայի հետ:

Նրա խոսքով՝ Թուրքիան ավելի քան 100 F-35 կործանիչներ է պատվիրել, սակայն ռուսական հրթիռային համակարգը գնելու պատճառով ԱՄՆ-ը չի կարող դրանք վաճառել:

Թրամփը նշել է, որ իրավիճակը բարդ է, եւ ինքը բանակցություններ կվարի Թուրքիայի պաշտոնական անձանց հետ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ