News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իշխանությունները, տեսնելով, որ որևէ այլ մեթոդ չեն կարողանում օգտագործել ՍԴ անդամներին ստիպելու, որպեսզի նրանք հրաժարական ներկայացնեն, արդեն գործի են դրել ռեպրեսիվ ողջ մեխանիզմը` ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

 «Իշխանությունները ամեն ինչ փորձել են։ Իմ տեղեկություններով` ՍԴ դատավորներին թե՛ առաջարկվել է դիվանագիտական ծառայության անցնել եվրոպական երկրներում, թե՛ տարատեսակ այլ խոստումներ նրանց հետագա պաշտոնավարման վերաբերյալ, թե՛ անգամ անուղղակի սպառնալիքներ են հասցվել նրանց ականջներին։ Իշխանությանը մնացել է հին ու բարի մի զենքի գործադրումը՝ ստուգել, կարող է մի բան գտնենք, ու ասում են՝ այդ գործին լծվել է Վալերիյ Օսիպյանը»,- ասել է նա։

Այս նպատակով, ըստ Արփինե Հովհաննիսյանի տեղեկությունների, օգտագործվում է Ոստիկանության 6-րդ վարչության ողջ ռեսուրսը․ «Մասնավորապես՝ 6-րդ վարչության ողջ ռեսուրսները, ըստ տեղեկությունների, դրել, թաքուն փորփրում են Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների անցյալը։ Կարծում եմ՝ իրենք չեն գիտակցում, որ իրենց էլ գուցե թաքուն հետևում են։ Հուսով եմ` պարոն Օսիպյանը կգիտակցի, ու ծանր իրավական հետևանքներ առաջացնող այդ բոլոր «գործողությունները» չեն կարող աննկատ մնալ ու չարձանագրվել՝ ճիշտ պահին ճիշտ կշեռքին դնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ