News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԱԾ տնօրենի, Պաշտպանության նախարարի, Ռազմական ոստիկանության պետի կամ իրավասու այլ մարմնի փոխարեն Ռուստամ Բադասյանի ենթական փորձում է հերքել մի բան, որը կարող են հերքել կամ հաստատել բացառապես բժիշկները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը՝ պնդելով իր նամակում բարձրացված պահանջը, այն է՝  ստեղծել մասնագիտական հանձնաժողով, ուսումնասիրել Ռուստամ Բադասյանի առողջական վիճակը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։

«Այսօր նամակներ եմ ուղարկել ՀՀ ՊՆ նախարարին, ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ ՌՈ պետին` ներկայացնելով բժշկական տեսանկյունից հիմնավոր կասկածներ. ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ առկա է 30 աստիճանի սկոլիոզ: Հիշեցնեմ, որ այդ հիվանդության հիմքով է բանակից ազատվել Ռուստամ Բադասյանը ում հայրը` Վլադիմիր Բադասյանը, հին Հայաստանի կոռումպացված ոստիկանությունում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ` Ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ և այլն...

Իմ նամակով ես պահանջել եմ ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում, որպես մասնագետ` բժիշկ-նեյրովիրաբույժ, ընդգրկել նաև ինձ։ Հանձնաժողովի անդամներին հանձնարարել ուսումնասիրել Ռուստամ Բադասյանի առողջական վիճակը, առկա բոլոր փաստաթղթերը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։ Կարծում եմ, եթե Արդարադատության նախարարը թաքցնելու ոչինչ չունի և նրա բանակից ազատվելու հիմքերը իրական են, ապա ինքն առաջինը պետք է շահագրգռված լինի օգտվել իմ` մասնագետ-նեյրովիրաբույժի առաջարկից:

Ավաղ...

ԱԱԾ տնօրենի, Պաշտպանության նախարարի, Ռազմական Ոստիկանության պետի, կամ իրավասու այլ մարմնի փոխարեն, առաջակտուր լինելով, Ռուստամ Բադասյանի ենթական փորձում է հերքել մի բան, որը կարող են հերքել կամ հաստատել բացառապես բժիշկները:

Ես շարունակում եմ պնդել իմ նամակում բարձրացված պահանջը և սպասում եմ նամակիս իրական հասցեատերերի` ԱԱԾ տնօրենի, Պաշտպանության նախարարի և Ռազմական Ոստիկանության պետի պատասխանին:

Վաղը` հուլիսի 17-ին ժամը 12:00-ին Հայելի ակումբում մասնակցում եմ մամուլի ասուլիսի, որտեղ պատրաստ եմ պատասխանել լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարինա Խաչատրյանն բաց նամակով դիմելով իրավապահ մարմիններին՝ կասկած հայտնելով, որ  Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ բանակից ազատվելը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր:

Տպել
Ամենաշատ