News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է մրցելու հատակից ձգում վարժությունում։ Կատակ-առաջարկությունը Բայդենն արել է MSNBC հեռուստաալիքի հարցազրույցում։

«Ես նրան կասեմ. «Արի, Դոնալդ, մրցենք։ Քանի՞ ձգում կարող ես անել»,- ասել է Բայդենը՝ ճշտելով, որ պատրաստ կլինի մրցել Թրամփի հետ այն դեպքում, եթե պետության ղեկավարը հանդես գա իր տարիքի դեմ քննադատությամբ, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

76-ամյա Բայդենի խոսքով՝ նա երբեք խնդիր չի ունեցել որեւէ մեկին հակադարձելու հարցում՝ սկսած Թրամփից եւ վերջացրած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինով կամ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինով։

Ջո Բայդենը Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուի հավակնորդներից է։ Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում տեղի կունենան 2020 թվականին, եւ նա առայժմ հանրաճանաչությամբ առաջատարն է ավելի քան 20 դեմոկրատ թեկնածուների շարքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ