News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պերուի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոն ձերբակալվել է ԱՄՆ-ում՝ հայրենիք արտահանձնման հարցապնդմամբ։ Այս մասին ասվում է Պերուի գլխավոր դատախազության հրապարակած թվիթում, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։

Տոլեդոն, որը երկիրը ղեկավարել է 2001-2006 թվականներին, Պերուից փախել էր այն բանից հետո, երբ արդարադատության մարմինները նրան մեղադրել էին բրազիլական շինարարական Odebrecht ընկերությունից 20 մլն դոլար կաշառք ստանալու մեջ։ Կաշառքի դիմաց Տոլեդոն, քննության կարծիքով, օգնել էր ընկերությանը ստանալ պետպատվերով աշխատելու կապալ։ Պերուի իշխանությունները խնդրել էին ԱՄՆ-ին արտահանձնել նախկին նախագահին դեռ մեկ տարի առաջ. 73-ամյա Տոլեդոն հերքում է բոլոր մեղադրանքները։

«Նախկին նախագահն առաջին անգամ կկանգնի ԱՄՆ դատական մարնինների առջեւ երկիր նրան վերադարձնելու վարույթի շրջանակում», ասվում է Պերուի գլխավոր դատախազության հայտարարությունում։

Պերուում վերջին մի քանի տարիներին տեղի է ունեցել միանգամից մի քանի աղմկալի ձերբակալություն՝ կապված կոռուպցիայի հետ, եւ այդ բոլոր դեպքերում կաշառք բարձրաստիճան պաշտոնյաներին առաջարկել են բրազիլական Odebrecht-ի ղեկավարները։ Նախկին նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին նույնպես ձերբակալվել է բրազիլացիներից կաշառք ստանալու պատճառով։

Պերուի եւս մեկ նախագահ՝ Ալան Գարսիան, ինքնասպան է եղել, որպեսզի խուսափի ձերբակալությունից։ Դա տեղի ունեցավ ապրիլին։ Գարսիայի դեմ մեղադրանքները նույնպես առաջադրվել էին Odebrecht-ի գործի շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ