News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում մեկնարկել է Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի առաջնորդների համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 10 երկրների խորհրդարանների ղեկավարներ եւ օրենսդիրներ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Մասնակցում է նաեւ Հայաստանը, որի անդամակցության մասին որոշումը ընթացքի մեջ է: Հանձնախմբի հիմնական առաքելությունն է «պատասխանատու ու արդյունավետ կառավարման խրախուսումը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը զարգացող ժողովրդավար երկրների խորհրդարանականներին օժանդակելու միջոցով»:

Հանձնախմբի համանախագահներ դեմկոկրատ կոնգրեսական Դեյվիդ Փրայսոնը եւ հանրապետական կոնգրեսական Վերն Բուքենոնը, որոնք այս տարվա ապրլին երկօրյա այցով Հայաստանում էին, շեշտում են այս նախաձեռնության յուրահատուկ բնույթը:

«Այցելելով տարբեր երկրներ, ներառյալ Հայաստան, մենք մշտապես ընդգծում ենք, որ սա ավանդական կոնգրեսական պատվիրակություն չէ: Մենք այստեղ ենք քննարկելու ոչ միայն երկկողմանի հարցեր, այլ նաեւ մեր երկրներում առկա տարաբնույթ խնդիրներ եւ մեր պատասխանատվության հետ կապված հարցեր»,- ասում է կոնգրեսական Փրայսոնը:

«Մեր նպատակն է զարգացնել այս գործընկերությունը: Ժողովրդավարությունը, իհարկե, կատարյալ չէ, սակայն շարունակում է մնալ կառավարման լավագույն ձեւ»,- նշում է նախաձեռնության համանախագահ հանրապետական կոնգրեսական Վերն Բուքենոնը:

Հանձնախմի համանախագահները ընդգծում են՝ այստեղ ներկայացված երկրները բազմաթիվ առումներով ինքնատիպ են եւ բազմազան, ունեն ռազմավարական տարբեր նպատակներ: Նրանց բոլորին համախմբում է ձգտումը դեպի ժողովրդավարություն:

«Այս երկրներին համախմբում է այն փաստը, որ նրանք հաջողությամբ հաստատել են խորհրդարանական ժողովրդավարություն» ,- ընդգծում է կոնգրեսական Փրայսոնը:

Համաժողովի մասնակից հայ օրենսդիրները կարեւորում են այս նախաձեռնությունն ու Հայաստանի ընդգրկումը ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի մեջ:

Էդմոն Մարուքյանի կարծիքով այս մեխանիզմը կարող է օգտագործվել Հայայստանի կողմից նոր բարեկամներ ձեռք բերելու, հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու, Հայաստանի խնդիրների մասին տարբեր խողովակներով բարձրաձայնելու եւ խնդիրները կարգավորող ուղիներ գտնելու համար:

Իր հերթին պատգամավոր Լիլիթ Մակունցը կարեւորում է այս նախաձեռնությունը որպես արդյունավետ հարթակ նոր կապեր հաստատելու ու հարաբերությունները խորացնելու համար՝ ընդգծելով, որ համաժողովի միջոցառումներից բացի տեղի են ունենում հանդիպումներ ամերիկացի կոնգրեսականների հետ, որոնք նոր շունչ են հաղորդում երկրների միջեւ երկկողմանի հարաբերություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ