News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ եկեղեցական աղոթք՝ Միացյալ Նահանգների Կապիտոլիումի գմբեթի ներքո: «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կոնգրեսական խմբի նախաձեռնությամբ Կապիտոլիումում՝ ԱՄՆ-ի ժողովրդավարության օրրանում Մերձավոր Արեւելքի մի շարք եկեղեցիների աղոթք կազմակերպվեց: Կազմակերպիչների խոսքով, միջոցառման նպատակն է՝ բարոյական աջակցություն ցուցաբերել հատկապես Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին, որոնց թիվը վերջին տասնամյակներում կտրուկ նվազել է, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Միացյալ Նահանգները ոչ միայն քրիստոնյա արժեքների կրողն է այլեւ պետք է հանդիսանա աշխարհում այս արժեքների պաշտպանը, իր ելույթում ընդգծում է հայկական արմատներ ունեցող ԱՄՆ-ի կոնգրեսական Աննա Էշուն. «Իմացեք՝ Կոնգրեսում կա ուժ, որի համար այս հարցը կարեւոր է եւ Աստծո կամոք մենք կշարունակենք մեր աշխատանքը»:

Հայկական արմատներ ունեցող մեկ այլ կոնգրեսական, Ջեքի Սփիրն իր ելույթում հիշեցրեց՝ այսօրվա աշխարհում իրական քրիստոնյա լինելը հեշտ չէ, հիշատակելով պատվիրաններից մեկը. «Հեշտ է կարեկցող եւ գթասիրտ լինել քեզ նման մարդկանց նկատմամբ կամ մարդկանց նկատմամբ, ովքեր քեզ դուր են գալիս: Մեր իրական կարեկցանքն ու գթասրտությունը փորձության են ենթարկվում, երբ մեզանից պահանջվում է ցուցաբերել դրանք ոչ մեզ նման մարդկանց նկատմամբ»:

Վաշինգտոնում Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն էլ իր ելույթում անդրադարձավ քրիստոնեության նշանակությանը հայերի համար. «Հայերին հաջողվեց վերապրել Ցեղասպանության սարսափը, պահպանվել եւ չփոխել սեփական դավանանքը հենց այն պատճառով, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք»:

Միացյալ Նահանգների Կապիտոլիումի գլխավոր դահլիճում ավանդաբար կազմակերպվում են ԱՄՆ-ի համար կարեւորագույն նշանակություն ունեցող միջոցառումներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ