News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի պաշտպանության նոր նախարարը կդառնա Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ Աննեգրետ Քրամփ-Քարենբաուերը: Նա այդ պաշտոնում կփոխարինի Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, որը ընտրվել էր Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի կողմից, հաղորդում է DW-ն:

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պաշտպանության նախարարի պաշտոնից կհեռանա հուլիսի 17-ին: Քրամփ-Քարենբաուերի նշանակման մասին որոշումն ընդունվել է ՔԴՄ նախագահությունում խորհրդակցությունից հետո, այնուհետ այն հաստատել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Քրամփ-Քարենբաուերը գերմանացի պահպանողականների ղեկավարի պաշտոնում Անգելա Մերկելի իրավահաջորդը դարձել էր 2018 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ հաղթել էր ներկուսակցական ընտրություններում: Մինչ այդ նա որպես վարչապետ ղեկավարում էր Գերմանիայի ամենափոքր դաշնային հողը`Սաարը:

Քրամփ-Քարենբաուերը հաջողության է հասել իր կարիերայի ամենատարբեր փուլերում եւ տարբեր ոլորտներում, ինչի համար  նրան հաճախ անվանում են «ունիվերսալ զենք»: Բացի այդ նա Գերմանիայում հայտնի է իր անվան կրճատված  ԱՔՔ հապավումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ