News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները լիովին հասկանում է Տոկիոյի հետ Սեուլի աճող առեւտրային վեճի լրջությունը։ Այս մասին ասել է Հարավային Կորեայի նախագահի ներկայացուցիչ Կիմ Հեն Չոնգը ԱՄՆ հատուկ դեսպանորդ Դեւիդ Սթիլվելի հետ հանդիպումից հետո, տեղեկացնում է AP-ը։

Նա տեղեկացրել է, որ Սթիլվելին պատմել է առեւտրային վեճի վերաբերյալ Սեուլի դիրքորոշման եւ այն մասին, որ ամերիկացի դիվանագետը հասկացել է այդ խնդրի լրջությունը։

Հարավային Կորեան եւ Ճապոնիան ԱՄՆ առանցքային դաշնակիցներն են, բայց կողմերը ներքաշվել են դիվանագիտական սկանդալում այն բանից հետո, երբ Ճապոնիան ուժեղացրել է հսկողությունը Հարավային Կորեա բարձրտեխնոլոգիական ապրանքների արտահանման հանդեպ։

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարն անցած շաբաթ քննարկել է առեւտրի մասին հարցը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ