News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը տեղեկացրել է, որ իր առեղծվածային Neuralink ստարտապը հաջողություններ ունի ինտերֆեյսում, որն ուղեղը կապում է համակարգիչների հետ։ Նա նշել է, որ հաջորդ տարի կսկսվի թեստավորումը մարդկանց վրա, տեղեկացնում է AFP-ն։

Մասկը եւ Neuralink թիմի անդամները ներկայացրել են առաջընթացը, որը ձեռք է բերվել նրանց կողմից Սան Ֆրանցիսկոյի միջոցառմանը՝ ծրագրային ապահովման, ռոբոտատեխնիկայի, նեյրոկենսաբանության եւ շատ այլ ոլորտներում տաղանդներ ներգրավելու համար։ «Վերջնարդյունքում մենք կարող ենք ստեղծել լիարժեք ուղեղ-մեքենա ինտերֆեյս»,- ասել է Մասկը։

Neuralink-ը ներկայացրել է փոքրիկ տվիչի նախնական տարբերակը՝ նուրբ լարերով, որը կարող է ներդրվել ուղեղում ոչ մեծ կտրվածքի միջոցով՝ ռոբոտի կողմից, որն ստեղծվել է գերճշգրիտ խնդրի համար։ «Դրանք փոքրիկ էլեկտրոդներ են, եւ ռոբոտը նրբորեն պատվաստում է դրանք»,- ասել է Մասկը՝ նշելով, որ հազարավոր էլեկտրոդներ կարող են միացվել ուղեղին։

Ըստ Neuralink-ի՝ չիփը ականջակալներին կկապվի անլար կապով, որը տեղեկատվությունը կփոխանցի սմարթֆոնների հավելվածով։

Ներկա պահին նպատակն այն է, որպեսզի մարդուն թույլ տրվի իմպլանտատներով մտովի կառավարել սմարթֆոնը, բայց այդ տեխնոլոգիան կարող է վերջնարդյունքում տարածվել այլ սարքերի վրա, ինչպիսին են ռոբոտացված ձեռքերը։

Սկզբում թիմը կենտրոնացել էր այդ տեխնոլոգիայի օգտագործման վրա գլխուղեղի հիվանդությունների եւ կաթվածի բուժման համար, բայց ավելի երկարատեւ նպատակը իմպլանտատներն անվտանգ, հուսալի եւ թեթեւ դարձնելն է, որպեսզի դրանք կարողանան դառնալ վիրաբուժական միջամտության օպցիոնալ տարբերակ մարդկանց համար, որոնք ձգտում են բարելավել իրենց ուղեղը հաշվողական հզորությունների օգնությամբ։

Մասկն ասել է, որ նպատակն այն է, որպեսզի իմպլանտները դառնան նույնքան թեթեւ, որքան աչքի լազերային վիրահատությունը։ «Ես շատ եմ խոսել արհեստական ինտելեկտի մասին երկար տարիներ, ես կարծում եմ, որ անգամ նպաստավոր սցենարի դեպքում մենք կմնանք հետեւում»,- ասել է Մասկը։

«Ուղեղ-մեքենա» ինտերֆեյսի շնորհիվ   մենք իսկապես կկարողանանք ճանապարհ ընկնել եւ ստանալ արհեստական ինտելեկտի հետ ձուլվելու հնարավորություն։ Դա շատ կարեւոր է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Ամենաշատ