News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ:

«Մեծ է Ձեր դերակատարությունը համաշխարհային քաղաքականության մեջ: Ձեր կառավարման օրոք Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն ավելի ամրապնդեց իր տեղն ինչպես Եվրամիությունում, այնպես էլ ողջ աշխարհում:

Անհնար է անտեսել Ձեր նվիրվածությունը գիտությանը, կրթությանը, նոր տեխնոլոգիաներին, որի վառ ապացույցն են այն բազմաթիվ գնահատականները, որոնց Դուք արժանացել եք աշխարհի առաջատար համալսարանների կողմից:

Անհերքելի է Ձեր մեծ ներդրումը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում: Վերջին տարիներին Ձեր հետեւողական ջանքերի շնորհիվ առավել ակտիվ եւ բովանդակալից է դարձել մեր երկրների համագործակցությունը:

Հավատացած եմ, որ հետագայում եւս հնարավորություն կունենանք հանդիպելու եւ քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ շարունակելով նպաստել մեր երկրների գիտության, նոր տեխնոլոգիաների եւ մեզ հոգեհարազատ քվանտային ֆիզիկայի զարգացմանը»,- ասվում է շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Անգելա Մերկելին մաղթել է առողջություն եւ հաջողություն հետագա գործունեության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ