News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ի գերագույն դատարանի մոտից ֆեյսբուքյան ուղիղի եթերի միջոցով անդրադարձել է Հայաստանում ծավալված վերջին քննարկումներին՝ կապված Վենտիկի հանձնաժողովի վերջին եզրակացությունների հետ:

«Այս հրաշալի պատմական շատ կարեւոր կառույցի մոտ որոշեցի մի քանի մտորումներ ներկայացնել՝ կապված Հայաստանում վերջին անիմաստ հերթական քննարկման վերաբերյալ: Խոսքը Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը, արձանագրությունից հետո եղած հարցուպատասխանի եւ քննարկումների մասին է: Իրավաբանները բաժանվել են երկու մասի: Մի մասը ասում է՝ ո՞վ է Վենետիկի հանձնաժողովը, որ մեզ բան ասի, մյուս մասն ասում է, որ Վենետիկի հանձնաժողովը նման բան չի ասել: Իշխանամերձ էքսպերտներն էլ պնդում են, որ հանրապետականներն են այնպես արել, որ Վենետիկի հանձնաժողովը մեր դեմ խոսի»,- ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, որ երբ որոշակի գործողություններ են Հայաստանում տեղի ունեցել դատական իշխանության հետ կապված՝ օրինակ, դատարանների մուտքերի արգելափակում, այլ պրոցեսներ, իրենք դրա մասին բարձրաձայնել են եւ այն, ինչ չի համապատասխանել իրավունքի գերակայության չափանիշներին, ասել են, որ դա սխալ է:

«Ուզում ասել, որ երբ չափանիշները չենք պահպանում եւ սխալներ ենք թույլ տալիս, ոչ մի հանրապետական, ոչ մի կուսակցություն, որեւէ մեկը ազդեցություն չունի Վենետիկի հանձնաժողովի եւ նմանատիպ կառույցների վրա: Մենք սխալ ենք անում, այդ հանձնաժողովն արձանագրում է այդ սխալը: Մենք այնպիսի բան ենք անում, որ մտահոգիչ է, կառույցն ասում է՝ մտահոգիչ է: Վերջին գործողությունները եղել են մտահոգիչ, հանձնաժողովն ասել է, որ այդ գործողություններն իրապես մտահոգիչ են»,- նշեց նա:

Անդրադառնալով վեթինգի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությանը, Մարուքյանն ասաց. «Ինչպե՞ս եղավ, որ նույն Վենետիկի հանձնաժողովը Ալբանիայում վեթինգին աջակցել է, դիզայն է արել վեթինգը եւ Ալբանիան վեթինգով է անցնում հիմա, իսկ Հայաստանի պարագայում ասում է՝ բոլոր դատավորների վեթինգը անթույլատրելի է: Էդ ինչպե՞ս եղավ: Դա նրանից է, որ Հայաստանում ամեն մարդ իր գործով չի զբաղվում: Վեթինգի հետ կապված այնպիսի մարդիկ էին մեկնաբանություններ տալիս, այնպիսի էքսպերտային լուրջ կարծիքներ հայտնում, որոնք ընդհանրապես իրավունքի հետ կապ չունեն: Այս մարդկանց տարատեսակ մեկնաբանությունները, դիլետանտական մոտեցումները բերեցին նրան, որ մենք ունեցանք այդ եզրակացությունը վեթինգի հետ կապված»,-ընդգծեց Մարուքյանը:

Մինչդեռ վեթինգը, ըստ նրա, հենց վարչապետի հայտարարած առաջնահերթությունն էր եւ պետք է իշխանություններն ամեն ինչ անեին, որ այդ նախագիծը պատրաստվեր, ներկայացվեր կամ եթե ասվեց, որ նախագծով չենք անում, առանձին մարմին չենք ստեղծում, ուրեմն դա վեթինգ չէր ի սկզբանե:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակին, Մարուքյանն ասաց, որ այդ իրավիճակի մասին էլ են իրենք խոսել: «Այն մտահոգությունները, որ մենք հայտնել ենք, նույն մտահոգությունները հայտնել է Վենետիկի հանձնաժողովը: Հիմա հարց. Եթե մենք չափանիշներ ենք խախտում, ինչու պետք է ինչ-որ մարդկանց հերոսացնենք: Ես կարծում եմ, որ հիմա ՀՀԿ-ականները հերոսացվում են, որ տեսեք, ինչ հզոր են հանրապետականները, որ ազդել են Վենետիկի հանձնաժողովի վրա: Դա ուղղակի աբսուրդ է, պետք է ուղղակի սխալներ թույլ չտալ եւ որեւէ մեկին անիմաստ հերոս չդարձնել, որ իբր ՀՀԿ-ականներն ազդում են Վենետիկի հանձնաժողովի վրա: Նման հեղինակավոր կառույցները ազդեցություններից զերծ են»,-ընդգծեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը:

Նա խնդրեց բոլորին անիմաստ հերոսներ չդարձնել այն մարդկանց, որոնք զրո ազդեցություն ունեն միջազգային կառույցների վրա. «Կոչ կանեի մի քիչր լսել մեզ՝ խորհրդարանական ըննդիմությանը, փորձագետներին, որ չխախտենք միջազգային չափանիշները եւ դրանց հիման վրա մեր բոլոր մեխանիզմները մշակենք ու մեր դատական համակարգը մաքրենք»;

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ