News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նախիջեւանից հակառակորդը հուլիսի 11-ից սկսած կրակում է Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց գյուղի վարչական ղեկավար Խորեն Ավետիսյանը։

«Ամսի 11–ին սահմանի մոտ կրակել են, հրդեհ է բռնկվել, զինվորականներ են հանգցրել, մենք էլ իրենց հետ, ամսի 13-ին՝ ժամը մոտ 21.00-ին կրակեցին, ընկավ գյուղի վերեւի կողմը, ճանապարհից ներքեւ՝ ցորենի արտերի մոտ, 35 հոգի երիտասարդներով հավաքվեցին, գնացին, հանգցրին, ավտոյով գնալուց էլի կրակեցին, 15 մեքենայով էինք, ասացի առանձնացեք։ Ամսի 14-ի երեկոյան կրակել են գյուղի վրա՝ կեսգիշերին, ամսի 15-ին մի 9 հատ են կրակել, էլի գիշերը, երեկ էլի կրակել են, ընկել է տան տանիքը, մարդը բաղնիքում լողանալուց է եղել, ուժեղ ձայն է լսել, ժամը մոտ 22.00-ին, երեք գնդակ է ընկել, մեծ ընտանիք է, երեխաներ կան, գյուղի ամենավերջին տունն է ընկել, Կարմիր խաչին ենք տեղեկացրել»,–նշեց նա։

Խորեն Ավետիսյանի խոսքով՝  հուլիսի 11-ից սկսած վերջին օրերին բավականին հաճախակիացել են կրակոցները.  «Հիմնականում կրակում են, որ ցորենի արտերում հրդեհ բռնկվի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր հակառակորդը Նախիջեւանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ