News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք կհետեւենք, որպեսզի Հայաստանի Սահմանադրությանը հակասող կոնվենցիաները չվավերացվեն։ Այս մասին հուլիսի 17-ին մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ այժմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ուսումնասիրում է Ստամբուլյան կոնվենցիան, ինչպես նաեւ բոլոր փորձագիտական եւ հանրային գնահատականները։ «Ակնհայտ է, որ ընտանեկան բռնությունից եւ խոշտանգումներից կանանց պաշտպանության գաղափարը չի կարող չողջունվել մեր կողմից։ Սակայն պետք է ուսումնասիրել փաստաթուղթը համալիր, որպեսզի հանդես գանք միանշանակ կարծիքով Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2018 թվականի հունվարի 18-ին Ստրասբուրգում ստորագրել է Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագիրը կանանց հանդեպ բռնության եւ ընտանեկան բռնության մասին, որն ավելի շատ հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ