News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը պահանջում է գործող իշխանությունից՝ վերջ տալ երկակի ստանդարտներին, դադարեցնել «ապստամբների» նկատմամբ նախորդ ռեժիմից սկսված հալածանքը և ազատել կալանքի տակ գտնվող խմբի անդամներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը։

Վերջինս նախ շնորհավորեց բոլորին «հուլիսյան ապստամբության 3–րդ տարեդարձի առթիվ», ապա ընթերցեց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության հայտարարությունը։

 Ըստ հայտարարության՝ հուլիսի 17–ին ՊՊԾ գունդը գրավելով «Սասնա ծռերը» աղետ են կանխել.

«Հուլիսյան ապստամբությամբ «Սասնա ծռերը» կանխեցին աղետը, վիժեցրեցին Արցախը և պետականությունը հանձնելու գործընթացը և առաջացրեցին կառավարման անհաղթահարելի ճգնաժամ, դրանով իսկ սպառելով ժողովրդի դեմ զինված բռնության ներուժը, ինչի շնորհիվ 2018թ. հնարավոր դարձավ խաղաղ անհնազանդության միջոցով վերջապես հեռացնել ռեժիմին, սակայն հետագայում իրադարձությունները զարգացան անհեթեթ և հակառակ տրամաբանությամբ։ Ռազմագերի ապստամբները դեռ ամիսներ մնացին բանտում, փոխանակ անմիջապես ազատ արձակվեին, այնուհետև ազատ արձակվեցին ընդամենը կալանքից, սակայն շարունակվում են, որպես ամբաստանյալներ դատվել նախկին իշխանության կողմից առաջադրված կեղծ մեղադրանքով, ավելին, նրանցից երկուսը՝ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը դեռևս բանտում են և ռազմագերի են արդեն հեղափոխպական կոչվող Հայաստանում»,–հայտարարեց նա։

 Այսպիսով խուսակցությունը գործող իշխանությունից պահանջում է վերջ տալ երկակի ստանդարտներին.

«Պահանջում ենք՝ դադարեցնել ապստամբների  նկատմամբ նախորդ ռեժիմից սկսված հալածանքը և ազատել ռազմագերիներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Այս ամենից անկախ, կյանքի բնականոն ընթացքը, չնայած ներկայիս հետընթացին ու ճահճացմանը, անկասելի է։ Թեկուզ որոշ ուշացումով մեր երկրում հաստատվելու է արդարությունը, ոճրագործները կանգնելու են հայկական Նյուրինբերգի առաջ, իսկ հուլիսի 17–ը պաշտոնապես դառնալու է ագային տոն։ Զուգահեռաբար Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ ընդունվելու է ապստամբության իրավունքն ուղիղ սահմանող նոր Սահմանադրություն և ստեղծվելու է ազգային ու ժողովրդավարական պետություն»,–հայտարարեց Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: Խմբի անդամներից ներկայումս կալանքի տակ են միայն ոստիկանների սպանությունների կատարման համար մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ  Բարսեղյանը։

Նշենք, որ ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին 3 ոստիկան է զոհվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ