News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Արմոս» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի: Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Հայցվոր կողմը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Գորգիսյանին հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունները,  հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել։

«Արմոս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանը NEWS.am–ին տեղեկացրեց, որ հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել պատգամավորի կողմից հունիսի 19-ին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթը։

 Նշենք, որ Գորգիսյանն իր ելույթում, դիմելով փոխվարչաեպետ Տիգրան Ավինայնին, հայտնել էր, որ իրեն են դիմել «Արմոս» ՍՊ ընկերության կոշիկի ձեռնարկության աշխատակիցները եւ նշել, որ ընկերությունը չի վճարել իրենց աշխատավարձը:

«Բողոքող քաղաքացիների դեմ ընկերությունը սպառնալիքներ է հնչեցրել, նշելով, որ այլ տեղում աշխատանք չեն կարող գտնել»,–հայտարարել էր պատգամավորը։

Հայցադիմումը դատարան է ներկայացվել հուլիսի 4-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանին:

Տպել
Ամենաշատ