News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր հանդիպելու եմ զինծառայող Յուրի Բրոյանի հետ։ Այս մասին հուլիսի 17-ին մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ակտիվ է այս գործում եւ մշտապես կապեր է պահպանում ինչպես զինծառայողի հարազատների, այնպես էլ փաստաբանի հետ։ Թաթոյանն ավելացրել է, որ Բրոյանի պահման տեսակետից տեղի են ունեցել մարդու իրավունքների խախտման որոշ տարրեր այն պայմանների առումով, որոնցում նա գտնվել է հոգեբուժական հաստատությունում։ «Բայց մեր գրասենյակի միջամտությունից հետո նրան առանձնացրել են, եւ հիմա պահման պահմաններն ավելի լավ են, քան կային»,- նշել է նա։

Օմբուդսմենը պարզաբանել է, որ հիմա ուսումնասիրվում են բոլոր հանգամանքները, եւ քանի դեռ դա ավարտված չէ, անհնար է ասել, թե արդյոք եղել են խոշտանգումներ Յուրի Բրոյանի հանդեպ, թե ոչ։ «Գրասենյակն այդ գործը պահում է ուշադրության կենտրոնում։ Ցանկացած պպարագայում, մենք անթույլատրելի ենք համարում խոշտանգումների կիրառումը, եւ դրա վերաբերյալ բոլոր գործերը պետք է հետաքննվեն մանրակրկիտ, հատկապես եթե դրանք վերաբերում են զինծառայողներին»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ զինծառայող Յուրի Բրոյանի հետ կապված միջադեպը, որի մոտ հայտնաբերել են հոգեկան բնույթի խնդիրներ, բայց նա ծառայության է զորակոչվել 2018-ին եւ ծեծվել հրամանատարի կողմից, տեղի է ունեցել անցած տարի։ Դրանից հետո զինվորին տեղափոխել են Հոգեկան առողջության կենտրոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ