News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը միլիարդատերերի ինդեքսի յոթնամյա պատմության ընթացքում առաջին անգամ հայտնվել է երրորդ տեղում, գրում է Բլումբերգ գործակալությունը՝ հղում կատարելով իր հաշվարկած Bloomberg Billionaires Index-ին (BBI), տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Երեքշաբթի ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն բարձրացել է ցուցակի երկրորդ հորիզոնական՝ առաջ անցնելով Գեյթսից։ «LVMH-ն, որն արտադրում է ճոխության առարկաներ, հասել է ռեկորդային մակարդակի Փարիզում եւ իր զուտ արժեքն ավելացրել մինչեւ 107,6 մլրդ դոլար՝ առաջ անցնելով Գեյթսից ավելի քան 200 մլն դոլարով»,- գրում է գործակալությունը։

Անցած ամիս Առնոյի կարողությունն առաջին անգամ գերազանցեց 100 մլրդ դոլարը, եւ նա մտավ վարկանիշի առաջատարների եռյակ՝ միանալով Գեյթսին եւ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին՝ աշխարհի ամենահարուստ մարդուն։ Եռյակի հավաքական հարստությունը գերազանցում է գրեթե յուրաքանչյուր ընկերության շուկայական արժեքը S&P 500 ինդեքսում, ներառյալ Walmart-ը, Exxon Mobil-ը եւ Walt Disney-ը, նշում է գործակալությունը։

Միեւնույն ժամանակ, գործակալությունը նշում է, որ Գեյթսը կմնար աշխարհի ամենահարուստ մարդը, եթե բարեգործություն չծավալեր։ Գեյթսը 35 մլրդ դոլար է նվիրաբերել Բիլ եւ Մելինդա Գեյթսեր հիմնադրամին։

Բեզոսի ակտիվների զուտ արժեքն այս տարի ավելացել է մինչեւ 125 մլրդ դոլար, անգամ Մաքենզի Բեզոսից ամուսնալուծվելուց հետո, ինչի շնորհիվ վերջինը դարձել է չորրորդն աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակում։ BBI ինդեքսը  հաշվարկվում է ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որոնցում միլիարդատերերը բաժին ունեն։ Որոշ ընկերությունների վերաբերյալ հաշվարկը կատարվում է՝ ելնելով EBITDA-ի հանդեպ ընկերության կապիտալացման կամ բաժմետոմսի շահույթի հանդեպ բաժնետոմսի գնի հարաբերակցությունից։ BBI վարկանիշը ներառում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ