News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Իրականում այն խոստումներն ու կարգախոսները, որով տեղի ունեցավ հեղափոխություն, ոչ մեկը չպահպանվեց, ոչ մեկը չիրականացավ, ոչ մեկը չդարձավ ակտուալ, իսկզբանե ժողովրդին ոտքի հանած կարգախոսները չդարձան հիմնաքարեր։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

«Տրամադրությունը բնականաբար լինելու է բացասական, ունենք բողոքներ, ռեյթինգի անկում, երբ գյուղացիները ջրի հարցով փորձում էին բողոք բարձրացնել, կառավարությունից ոչ ոք շնորհ չարեց իջնի գյուղացիների մոտ, հասկանա՝ ինչումն է խնդիրը։ Եթե նախկինում հեղաշրջող  խավը ասում էր, որ անջրպետը պիտի վերացնենք, այսօր այդ անջրպեդը ակնհայտ առկա է, ինչպես նախկին իշխանությունների օրոք»,–նշեց նա։

Հոգեբանը համոզված է՝ ընթանում են երկիր քանդող գործողություններ, որի վերականգնման համար տասնյակ տարիներ են պետք լինելու։

 «Նիկոլ Փաշինյանը փրփուրը բերանը հայտարարում էր, որ մեզ թալանում են կարմիր գծերով, սա շատ մարդկանց դուր էր եկել, քանի որ միլիոնների հասնող տուգանքներ ունեին, պարզվեց, որ այս ամենից կարելի է պլստալ, իրենք շարունակելու են օրինախախտությունն անել, նրանք, ովքեր վճարում են տուգանքները, փորձում են օրինապահ էլ վարել մեքենաները»,–նշեց նա։

Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը իր հերթին նշեց, որ այն, ինչ կատարում է ներկայիս իշխանությունը, աբսուրդ է.  «Նրանք հայտարարում են մի բան, կատարում են բացարձակապես մի այլ բան։ Հայտարարել են, որ պետք է լինի արդարություն, բայց այսօր ունենք քաղբանտարկյալներ, հայտարարել են, որ պետք է ունենանք տնտեսական աճ, այսօր մեր քաղաքացիներին վտանորւմ են իրենց տներից՝ հաշվի չառնելով, որ կան երեխաներ եւ հիվանդների այդ տանը, հայտարարում են, որ ունենալու ենք բարեկեցիկ կյանք, բայց գենդերային օրենքներ են ուզում մտցնել, հայտարարում են, որ ունենալու ենք լավ առողջապահություն, բոլորի համար հասանելի, բայց բերում են գարդասիլ են անում, այսինքն մենք էլի տեսնում ենք գումարիների մսխում, իսկ մեր քաղաքացիները էլի բռնում են արտագաղթի ճանապարհը»։

Մարիա խաչատրյանը վստահ է՝  բնակչության համար պետք է ապահովել սնունդ, անվտանգություն եւ խաղաղություն, սակայն դա չի արվում. «Հանրությունը բաժանվել է 2 մասի, դեռ ավելին ագրեսիվ զանգվածը իշխանավորների կողմից է, ունենք հացի խնդիր, շրջապատված ենք թշնամական երկրներով եւ ունենք արտաքին աշխարհի հետ շատ փոքր միջանցնքեր, փոխանակ դնենք ամայի հողատարածքները ցորեն ցանենք, չգիտեմ ինչով ենք զբաղված, Սեւանում լսում ենք, որ ունենք ձկան եւ խեցգետինի խնդիր։ Էլի մարդիկ ապրում են վաշխառուական համակարգում, վարկերի տակ են ապրում, սկզբից մարդիկ ուրախացան, որ տուգանքները ներվեցին, դա ես ընտրակաշառք  եմ գնահատում, բայց հետո մարդիկ տեսան, որ ԴԱՀԿ–ով են իրենցից այդ գումարներն ուզում, այստեղ գալիս է արդեն հիասթափության փուլը։  Իսկ երբ ասում են շոու, դրանք քաղաքական տեխնոլոգիաներ են, որ կիրառվեցին մեր ժողովրդի վրա»։

Տպել
Ամենաշատ