News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ես նամակ հղել եմ պաշտպանության նախարարին, ռազմական ոստիկանության պետին եւ ԱԱԾ տնօրենին, ես նամակ չեմ հղել Ռուստամ Բադասյանին, իր քարտուղարուհուն կամ իր լրատվական ծառայությանը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը։

«Ես ակնկալում եմ պատասխան այն  կառույցներից, որոնց ես հղել եմ իմ դիմումը, ես տալիս եմ բժշկի վիզուալ գնահատական ողնաշարի դիրքի եւ կեցվածքի վերաբերյալ։ Ես երեկ հստակ տեղեկատվություն տվեցի, որ 30 աստիճան սկոլիոզ ունեցող անձնավորությունը  չի կարող ունենալ այդպիսի ուղիղ կեցվածք, եթե նա կորսետներ է կրում, իհարկե դա էլ չի կարող այդպես շտկել, բայց այդ մասին կարելի է խոսել, քանի որ այդ հարցը միայն ինձ չի հուզում»,–նշեց նա։

Մարիա Խաչատրյանը պնդեց՝ Ռուստամ Բադասյանի հայրը եւ կնքահայրը եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, ուստի կոռուպցիոն մեխանիզմներ են աշխատել նրան բանակից ազատելու գործում։

Նա վստահ է, որ չծառայած մարդիկ բարձր պաշտոններ չպետք է զբաղեցնեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարինա Խաչատրյանն բաց նամակով դիմելով իրավապահ մարմիններին՝ կասկած հայտնելով, որ  Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ բանակից ազատվելը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր: Ի պատասխան ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը հերքում էր տարածել՝ նշելով, որ Ինչպես մեկ ամիս առաջ էր Ռուստամ Բադասյանը հայտարարել ՀՀ ցանկացած բժշկական հաստատությունում բժշկական հետազոտության ենթարկվելու պատրաստակամության մասին, այնպես էլ այսօր արդարադատության նախարարը պատրաստ է ցանկացած լրագրողի հետ այցելել որեւէ բժշկական հաստատություն, անցնել համապատասխան հետազոտությունները եւ արդյունքները ներկայացնել այս հարցով շահագրգիռ կողմերին:

Տպել
Ամենաշատ