News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին:

Հռոմի Սրբազան Քահանայապետի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել փոխնախարարին ընդունելության համար, նշել, որ Հայաստանում է գտնվում երկրի համար պատմական փուլում և Սուրբ Աթոռի աջակցությունն է հայտնել երկրում իրականացվող բարեփոխումներին՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը: Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը բարձր է գնահատել նվիրակի ներդրումը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել Հայաստանի ու Վատիկանի միջև անկեղծ ու ջերմ երկխոսությանը նպաստելու համար:

Փոխնախարարը նաև վստահություն է հայտնել, որ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի փորձն ու իմաստնությունը էլ ավելի կխթանեն երկու երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև ավելի կսերտացնեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ոլորտում համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ