News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում վթարի հետեւանքով մահացած հայ ընտանիքը Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչներ էին։ NEWS.am-ի հետ զրույցում Լեռնակերտ համայնքի համայնքապետ Մովսես Մովսիսյանը պատմեց, որ օրինակելի ընտանիք էր եւ գյուղում ուղղակի շոկի մեջ են լուրից։

«Ռուսաստան գնում–գալիս էին, հայրը իր համար աշխատում էր այնտեղ, երեխեքին մի քանի օրով կանչել էր իր մոտ հանգստանալու։ Այնտեղ ապրելու նպատակ չունեին։ Այստեղ տուն ունեին, ամեն ինչ ունեին, ապրում էին իրենց ծնողների հետ։ Երեխեն իր համար գործ էր սարքել, լավ ապրելու համար։ Չենք էլ կարողանում խոսել, բոլորս վատ վիճակի մեջ ենք։ Շատ լավ, օրինակելի ընտանիք էր, մի քանի օր առաջ էին գնացել»,–նշեց համայնքապետը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 16-ին, 23.40-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում։ «Ford» մակնիշի մեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին։ Վթարի հետեւանքով զոհվել է հայաստանցի մի ընտանիք՝ 28-ամյա տղամարդը, նրա կինը եւ երկու դուստրերը՝ 7 եւ 5 տարեկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ